«Քաղաքականության մեջ կան քաղաքական պատասխանատվության աքսիոմներ։ Եթե դու քո քվեով նպաստում ես որևէ անձի քաղաքապետ դառնալուն, դրա համար կրում ես քաղաքական պատասխանատվություն»,- հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ դիմելով «Մայր Հայաստան» խմբակցությանը։
Նա կոչ է արել չզարմանալ, երբ այդ քվեով ընտրված մարդը ՀՀ անկախությունը կասկածի տակ դնող արտահայտություն է անում, և դրանից հետո նաև «Մայր Հայաստան» խմբակցությանն են հարցադրումներ ուղղվում։
«Ասում եք՝ ձեր ղեկավարը չի, ձեր շեֆը չի։ Լավ։ Բայց հայտարարե՞լ եք, որ նրա հետ համաձայն չեք։ Այդ տարրական հայտարարությունը ձեր քաղաքական ուժն արե՞լ է, թե՞ չէ։ Ոնց որ թե՝ չի արել, առնվազն ես չեմ հանդիպել»։