Երևան

«Դուք համաձայն եք այդ դիրքորոշման հետ». Գալջյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Գյումրիում քվեարկել եք մի թեկնածուի օգտին, ով հայտարարել է, որ կողմ է ՌԴ-ի հետ միութենական պետությանը». այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին։ 

«Եթե դուք չեք հնչեցնում հակառակը, դա հիմք է՝ կարծելու, որ դուք համաձայն եք այդ դիրքորոշման հետ»,- ասաց նա՝ հորդորելով խմբակցություններին՝ հստակ դիրքորոշում հայտնել այս հարցում։