Ըստ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի՝ տրանսպորտի սակագինը և աղբահանության վճարը սահմանելիս հաշվի չի առնվել մարդկանց սոցիալական վիճակը, հաշվի չեն առնվել մարզերից եկած ուսանողների կարիքները, որոնք մարզային տրանսպորտով գալիս են երևան, ապա՝ այնտեղից ուսումնական հաստատություն։
«Փաթեթները վերանայման կարիք ունեն»,- ասել է նա՝ հավելելով, որ արտոնություն է տրվել 4 երեխա ունեցող ծնողներին, բայց կան 4 երեխա ունեցող ծնողներ, որոնք ապահովված են․
«Օրինակ, Նիկոլ Փաշինյանը կամ Հայկ Մարությանն ունեն 4 երեխա։ Նրանք արտոնություն ունեն անվճար երթևեկելու։ Իսկ ես ճանաչում եմ կնոջ, որ ունի 3 երեխա, ամուսինը ավտովթարից զոհվել է, և արտոնություն չունի, ասում է՝ քիչ է զեղչը»։