Երևան

Երևանում որոշակի խմբեր աղբահանության վճարի արտոնություն ստացան

Այսօր կայացած նիստում Երևանի ավագանին հավանություն  է տվել աղբահանության վճարի համար մի շարք ուղղություններով արտոնություններ սահմանելու որոշման նախագծին:

Բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում աղբահանության վճարի դրույքաչափի հաշվարկման մեթոդ սահմանելու շնորհիվ աղբահանության վճար վճարողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու նպատակով զրոյական դրույքաչափի կիրառման արտոնություններ են սահմանվել որոշակի խմբերի անձանց, ինչպես նաև ամսական մինչև 10 կիլովատ էլեկտրաէներգիա սպառող և ավելի մեծ մակերես ունեցող բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների սեփականատերերի համար։ Որոշման նախագիծը՝ հետևյալ հղմամբ. 

Որոշման նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը նաև հավելեց՝ հաշվի առնելով, որ մինչև 90 քմ մակերես ունեցող բնակարանները կազմում են ընդհանուր բնակարանային ֆոնդի մոտ 90 տոկոսը, կարելի է եզրակացնել, որ բնակարանների սեփականատերերի շուրջ 90 տոկոսի համար աղբահանության վճարը կտատանվի 300-ից 1000 դրամի սահմաններում, իսկ անհատական բնակելի տների պարագայում՝ միջինը 500-ից 1300 դրամ։

***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մայիսի 20-ին: