Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստում քննարկվեց սանմաքրման նոր մեքենաների վարորդների համար հաստիքներ ավելացնելու վերաբերյալ նախագիծը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց քվեարկություն, սակայն ավագանու մի խումբ ընդդիմադիր անդամներ սկսեցին աղմկել.
«Նստեք ձեր տեղը մի հատ, ինձ ցուցումներ մի՛ տվեք կանգնած տեղից։ Մենք քննարկում ենք նոր մեքենաների հաստիքները։ Հիմա ընդդիմությունն ուզում է՝ էդ հաստիքները չլինե՞ն, էդ լվացման մեքենաները, որ գնել ենք, մնան անգարներո՞ւմ»,- ասաց Ավինյանը։
Ելույթի իրավունք խնդրեց Գալջյանը։
«Պարոն Գալջյան, առաջարկում եմ ելույթ չունենալ, թող բացասական եզրակացությունը տանք, ուրախանան, գնանք տուն»,- կատակեց Ավինյանը։