Տարեսկզբից Երևանում արդեն իսկ շուրջ 10 կմ ոռոգման նոր համակարգ է անցկացվել: 2025թ. ընդհանուր առմամբ 25 կմ նոր ցանց կանցկացվի:
Քաղաքային ծառատունկի ընթացքում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, իսկ այս շաբաթ նոր անտառային գոտի կստեղծվի Երևանի մուտքերից մեկի մոտ՝ Աշտարակից Երևան մտնող ավտոճանապարհին հարող լանջերին: Քաղաքը ձեռք է բերել մոտ 10 հազար մշտադալար թփեր, որոնք այս պահին լրացվում են Երևանում. ևս 40 հազարն արտադրվել է համայնքային տնկարանային տնտեսությունում:
Վերջին երկուսուկես տարում Երևանում 20 հազարից ավելի ծառ է տնկվել, այս տարվա ընթացքում այդ թիվը կմոտենա 25 հազարի: Կենտրոն վարչական շրջանում 35 հա-ում նախատեսվում է ծառատունկ. ծրագիրը կմեկնարկի Կենդանաբանական այգուց և կավարտվի Գայի պողոտայում: Մինչ այս պահն այդ 35 հա-ում ցանկապատերից ազատվել են զավթված հողերը, ինչպես նաև քանդվել քոլիկանման շինություններ: