Երևան

«ԼԵԴ լուսատուների տեղադրումը ազդում է նաև թռչունների միգրացիայի վրա». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում ընդհանուր հաշվով տեղադրվել է 864 ԼԵԴ լուսատու. այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

«Փողոցներում ԼԵԴ լուսատուների տեղադրումով էական էներգիախնայողություն ենք իրականացնում և, ընդհանուր առմամբ, քաղաքի փողոցներն ու բակերն ավելի լուսավոր են դառնում»:

Արձագանքելով զեկույցին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ԼԵԴ լուսատուների տեղադրումը էականորեն ազդում է նաև թռչունների միգրացիայի վրա։ Կարծում եմ՝ էստեղ մի փոքր ավելի խորը վերլուծական աշխատանք է պետք հետագա աշխատանքների ընթացքն ավելի գրագետ կազմակերպելու համար»։

Քաղաքապետը ԼԵԴ լուսատուների հզորության, բնական միջավայրի վրա ազդեցությունը վերլուծելու համար 2 ամիս ժամանակ տվեց: