Երևան

Հայտնի է՝ Երևանում ովքեր կազատվեն գույքահարկից

Երևանի մի խումբ քաղաքացիներ արտոնություն կստանան՝ ազատվելով գույքահարկից. ավագանու վաղվա նիստի օրակարգում ընգրկված է համապատասխան նախագիծը։

Ըստ այդմ, Երևանում բնակելի անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գույքահարկի համար նախատեսվում է 41,429,573 դրամի արտոնություն՝ ազատելով հաշվարկված հարկային պարտավորությունների և տույժերի վճարումից։ Հարկերը քաղաքացիների փոխարեն կվճարվեն համայնքի բյուջեից։

Արտոնությունները կտրամադրվեն հետևյալ խմբերին՝

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության մարտերում զոհված, վիրավորված կամ հետագայում վնասվածքներից մահացած անձանց ընտանիքների անդամներ,

Լեռնային Ղարաբաղի և ՀՀ պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, ովքեր բնակելի անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց են ձեռք բերել մինչև Երևանի ավագանու 2022 թ. դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշման ուժի մեջ մտնելը,

ՀՀ պաշտպանության մարտերում գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձինք և նրանց ընտանիքների անդամներ։