2024 թվականին Երևանի քաղաքապետարանում իրականացված GIS համակարգի ներդրումը աշխարհահռչակ Esri ընկերության ամենամյա մրցանակաբաշխությունում ճանաչվել է լավագույնների շարքում և արժանացել է SAG(Special Achievement in GIS) մրցանակին. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։
«GIS համակարգի ներդրումը մեր կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Հետագա զարգացումը քաղաքային տնտեսության էֆեկտիվ Կառավարման գրավականներից մեկն է լինելու, հետևապես՝ շնորհավորում եմ մեզ այդ առիթով»,- նշեց Տիգրան Ավինյանը։