Երևան

Նախորդ շաբաթ մետրոպոլիտենը սպասարկել է 505 հազար 257 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենը ներկայացրել է մետրոյի շաբաթը թվերով՝

Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։

Շաբաթվա ուղևորահոսք․

Ապրիլի 14-ից ապրիլի 20-ը մետրոպոլիտենը սպասարկել է 505 հազար 257 ուղևոր։

Շարժակազմերի տվյալներ․

Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝

  • 751՝ երեք վագոնանի,
  • 1145՝ երկու վագոնանի,
  • 1024՝ մեկ վագոնանի։

Կատարողականը՝ 100%

Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։