Երևան

Երևանի 10 մանկապարտեզներում ներդրվել է «Ռոբոտաշինության» ծրագիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ, մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրել է «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիր: Այն նախատեսված է նախակրթական հաստատությունների ավագ խմբերի համար: Այդ ծրագրով դաստիարակները մասնակցել են վերապատրաստման դասընթացների: 

Այս նախագիծը նախադպրոցական տարիքում ոչ միայն զարգացնում է երեխաների մտածողությունը, այլև կրթությունը դարձնում է առավել հետաքրքիր, թիմային, ստեղծագործական ու ինքնատիպ: