Երևան

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ մեր դպրոցում սովորում են շուրջ 80 սաներ, նրանց մարզում են ճանաչված մարզիչներ:

Իրականացված ենթակառուցվածքային բարեփոխումները տարբեր մարզաձևերի համար ապահովում են անհրաժեշտ պայմաններ՝ առողջ ապրելակերպի, կանոնավոր մարզումների և մարզական ոլորտի զարգացման համար»,- հայտնում են գերատեսչությունից։