Երևան

Տիգրան Ավինյանը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչների հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան հ.64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ:

«Լսել եմ բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն ու առաջարկները` հնարավոր լուծումների վերաբերյալ: Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան հ.64 հասցեից առանձնացված շուրջ 4000 քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը, և հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում` Երևան քաղաքի 2024թ. հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները:

Օրենսդրությամբ ընձեռնված լիազորությունների շրջանակում՝ պատրաստ ենք օժանդակել ինչպես Անաստաս Միկոյան հ.64, այնպես էլ առանձնացված` հ.64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում համապատասխան աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում»,- գրել է քաղաքապետը: