Երևան

Էրեբունի վարչական շրջանը շների համար զբոսայգի ունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շարունակելով Երևանում ընտանի կենդանիների համար առանձնացված զբոսայգիներ կառուցելու ծրագիրը՝ մայրաքաղաքում արդեն 8-րդ զբոսավայրն է բացվել. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Էրեբունիում ընտանի կենդանիների զբոսանքը կազմակերպելու նպատակով ընտրվել է Լիոնի այգին՝ լճի ափին:
Տարածքն ապահովվել է ջրով, տեղադրվել են խաղասարքեր: 

Առաջիկայում մայրաքաղաքում զբոսայգիների թիվը կավելանա. դրանց մի մասը նախագծման, իսկ մյուսներն էլ շինարարության փուլում են: