Երևան

«Ստորագրեցինք եռամյա համագործակցության համաձայնագիր»․ Տիգրան Ավինյան

Ֆրանսիայի Լիոն քաղաք այցի շրջանակում այսօր քաղաքապետ Գրեգորի Դուսեի և մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի հետ ստորագրեցինք եռամյա համագործակցության համաձայնագիր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Երևանը կարևորում է Լիոն քաղաքի և Լիոնի մետրոպոլի հետ համագործակցությունը՝ որպես հնարավորություն ձեռք բերելու քաղաքային կառավարման արդյունավետ փորձ, զարգացնելու մշակութային ու կրթական ծրագրեր, ինչպես նաև ընդլայնելու միջազգային գործընկերության շրջանակը»,- գրել է քաղաքապետը։