Երևան

Ապամոնտաժվել են քարե շինությունն ու կրպակը

Վահագն Դավթյանի անվան զբոսայգում ապամոնտաժվել են առանց թույլտվության կառուցված քարե շինությունն ու կրպակը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Երկուսն էլ տեղադրված էին Երևան համայնքին պատկանող հողատարածքում՝ առանց հողօգտագործման իրավունքի և համապատասխան թույլտվության։ Քանդված հատվածը, որն այգու մի մասն է, կբարեկարգվի՝ ստեղծելով ավելի հարմարավետ և բարեկեցիկ միջավայր»,- ասվում է հաղորդագրությունում։