Երևան

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանցիների համար բարեկարգ, կանաչ և հարմարավետ բակեր ունենալը մեզ համար սկզբունքային է, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Աջափնյակում փուլ առ փուլ մաքրում ենք տարիներով ցանկապատված տարածքները և վերադարձնում բակային կյանքը։

Այստեղ կստեղծվեն զրուցարաններ, ժամանակակից խաղահրապարակներ, հանգստի գոտիներ։ Կանաչապատելու ենք հարակից հատվածները՝ ձևավորելով միջավայր, որը հաճելի է թե՛ մեծ, թե՛ փոքր երևանցիների համար։ Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»,- գրել է քաղաքապետը։