Երևան

Ապամոնտաժել ենք ապօրինաբար կառուցված 10 ավտոտնակները․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և բարեկարգ քաղաք։

Նիկողայոս Տիգրանյան հասցեում ապամոնտաժել ենք ապօրինաբար կառուցված 10 ավտոտնակները։ Տարածքում կառուցվելու է խաղահրապարակ, իսկ հարակից հատվածները կանաչապատվելու են։

Քաղաքում յուրաքանչյուր տարածք պետք է ծառայի մարդկանց ընդհանուր բարեկեցությանը։ Հանրային շահը գերակա է մասնավոր նպատակներից, հատկապես՝ երբ խոսքը վերաբերում է երեխաներին, համայնքին և մաքուր, կանաչ ու հասանելի միջավայր ձևավորելուն»։