Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատվածներում.
Պուշկինի փողոցի հ.50 հասցեի հարակից ճանապարհահատվածում,
Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ: