Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակից նոր շենք. հինն ամբողջությամբ քանդվում է՝ տեղը կառուցվում նորը:
Մեկնարկած ծրագիրը հիմնովին կփոխի կրթօջախի միջավայրը՝ փոքրիկների համար ապահովելով անվտանգ, հարմարավետ ու արդիական պայմաններ:
Մանկապարտեզի շենքը կլինի սեյսմակայուն և էներգաարդյունավետ, հագեցած՝ անհրաժեշտ գույքով: