Երևան

«Նախատեսվում է Երևանի և Նեապոլի միջև ստորագրել բարեկամության համաձայնագիր». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիին։

«ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիի հետ քննարկել ենք Երևանի և Իտալիայի քաղաքների միջև գործակցության առկա և նոր հնարավորությունները:

2024-ին Երևանի և Հռոմի միջև կնքեցինք փոխըմբռնման հուշագիր, որը գործակցության նոր հարթակ է ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում:

Առաջիկայում նախատեսում ենք բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել նաև Երևանի և Նեապոլի միջև»,- տեղեկացրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: