Երևան

«Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է». քաղաքապետ

«Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Այսօր շտապօգնության ծառայության բրիգադը հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ։ Ցավալի է հայտնել, որ բժիշկը դեպքի վայրում մահացել է։
Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին։

Բրիգադի մյուս անդամը՝ բուժքույրը, այժմ գտնվում է հիվանդանոցում։ Կյանքին սպառնացող վնասվածքներից հետո նա վիրահատվել է, և բժիշկները գնահատում են վիճակը ծանր։ Վարորդը նույնպես հիվանդանոցում է, ստացել է թեթև մարմնական վնասվածքներ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական