Երևան

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ:

Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով:

Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլով՝ 158-ն արդեն տեղադրվել է: