Երևան

Երևանը 4-րդն է փոշու աղտոտվածության ցուցանիշով

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: 

Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի դիտարկման 173 կայանից 2025թ. մարտ ամսին ստացված  տվյալներով օդի որակի (AQI) դասիչի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 91, իսկ PM10-ի համար՝ 37։ Այդ արժեքները գտնվում են «լավ» կամ «չափավոր» աղտոտվածության միջակայքերում:

Երևանի քաղաքապետարանն, ի դեպ, մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Համապարփակ այս նախագիծը կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն օդի աղտոտվածության նվազեցմանը: