Երևան

Երթևեկության փոփոխություններ Երևանի մի շարք փողոցներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում:

Մասնավորապես՝ Աբովյան փողոցում՝ Աբովյան – Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց – Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը,

Սայաթ-Նովա պողոտայում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթ-Նովա պողոտա - Տերյան փողոց խաչմերուկ կարգելվի մեքենանների կանգառը:

Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պռոշյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես՝ Պռոշյան փողոցից ձախ շրջադարձը դեպի Դեմիրճյան փողոց կարգելվի: