Երևան

«Մինչև նախորդ տարի Երևանում այս ծավալի օդի որակի չափումներ չենք արել». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մինչև նախորդ տարի Երևանում այս ծավալի օդի որակի չափումներ չենք արել». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է կատարվել օդի որակի խնդիրներին: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այս սեզոնին օդի որակը զգալիորեն բարելավվում է: «Խնդիրներ ունենում ենք հիմնականում ձմռան ամիսներին»,- ասել է նա:

Զեկուցվել է, որ ձմռան ամիսներին օդի որակի խնդիրները պայմանավորված են նաև ջեռուցման սեզոնով:

«Մինչև նախորդ տարի մենք Երևանում օդի որակի չափումներ այս ծավալով չէինք իրականացրել: Անցած տարի Երևանում ունեինք ավելի քան 160 սարք, և դրանց քանակն ու ծավալը մեզ հնարավորություն տվեցին լայնորեն քննարկել այս թեման»,- հայտարարել է քաղաքապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական