«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձել է մայրաքաղաքում ծառերի փոխարինման ծրագրին:
Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին՝ նա նշել է, որ Մելիք Ադամյան փողոցում՝ կառավարության շենքի մոտ, առկա են ծեր, փտած և հիվանդ թեղիներ: Ըստ նրա՝ դրանք դեռևս 2022 թվականին ընդգրկվել են փոխարինման ծրագրում: «Երկու օրվա ընթացքում մեզ հաջողվել է ջրագիծ բերել, նոր ոռոգման համակարգ տեղադրել, հեռացնել 59 ծեր, փտած և գրեթե սաղարթ չունեցող թեղիներ, որոնց փոխարեն տնկվել է 82 գնդաձև կատալպա ծառատեսակ», - հայտնել է նա: