Երևան

Ազարյանի անվան մարզադպրոցի նախագծային փաստաթղթերը ստացվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել է Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման հարցը: Անետա Բաբայանը հայտնել է, որ նախագծային փաստաթղթերն արդեն ստացվել են:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ակնկալում է փորձաքննության արդյունքների առավելագույնս արագացում: «Մենք կստանանք դրանք հնարավորինս շուտ, որպեսզի այս շաբաթվա ընթացքում հայտարարենք մրցույթ», - ասել է նա: