Երևան

Երևանի մարդիկ. էվելինա Շահիրյան՝ հայկական բեմի ու կինոյի արտիստուհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ավելի քան 55 տարի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում  իր անզուգական կերպարներով է հանդես գալիս ՀՀ վաստակավոր արտիստուհի  Էվելինա Շահիրյանը՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափողջույններին: 

Կինոյում հայտնվեց շատ պատահական: Դեռ դպրոցական տարիներին  բեկումնային դարձավ  ֆիլմում նկարահանվելու առաջարկը՝ նշանավորելով  նրա մուտքը կինոյի աշխարհ: Թատրոնում բազում հաջողված դերերի կողքին տպավորվեց հատկապես Հենրիկ Մալյանի՝ «Կտոր մը երկինք»  ֆիլմում ունեցած փոքրիկ դերակատարմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում