Երևան

Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկել է բակերի բարեկարգումը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում նոր թափով սկսվել է բակերի բարեկարգումը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Վարչական շրջանի մի շարք հասցեներում նշված գործընթացը ներառում է ֆուտբոլի նոր դաշտերի և խաղահրապարակների կառուցում, հարակից տարածքների կանաչապատում: 

Նշենք, որ ծրագրում ընդգրկված են վարչական բոլոր շրջանները:

Մանրամասները՝ տեսանյութում։