Երևան

Նոր փոշեկուլ մեքենաների համար վարորդների հաստիքներ կավելացվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանն ավագանու որոշմամբ, 12 նոր հաստիք կավելացնի՝ փոշեկուլ նոր մեքենաների վարորդների աշխատանքի ընդունելու համար. այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Մինչ այդ, այժմ ջրցան մեքենաների վարորդներն անցնում են ուսուցում՝ շահագործելու համար նոր մեքենաները։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ տնօրեն Սաշա Կատվալյանի խոսքով, հաստիքների կարիք կա, այլապես չեն կարողանա աշխատեցնել նոր մեքենաները։