Թումանյան փողոցի վերաձևավորման աշխատանքները շարունակվում են՝ նպաստելով տարածքի կանաչապատմանն ու բարելավմանը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Կենսունակությունը կորցրած և դեֆորմացված մանրատերև թեղին փոխարինվում է եվրոպական հուդայածառերով, որոնք ավելի հարմարեցված են քաղաքային միջավայրին։
Այժմ տնկվում են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա տարիներին կձևավորեն խիտ սաղարթ, կստվերեն փողոցը և կնպաստեն օդի որակի բարելավմանը»,- ասվում է հաղորդագրությունում։