Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակության հետ քննարկեցինք Երևանի քաղաքապետարանի և ԱԶԲ-ի միջև ձևավորված արդյունավետ գործակցության շրջանակները և առաջիկա ծրագրերը:
ԱԶԲ-ի աջակցությունը մեզ հնարավորություն է տալիս մշակել խելամիտ և կենսունակ ներդրումային ծրագրեր, ինչպես նաև գտնել ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուրները:
Մեր առաջնահերթությունների թվում են՝
- 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը,
- դեպոների վերակառուցումը, Դալմայի այգիների տարածքում 230 հա անտառպուրակի հիմնումը, Նորագյուղի վերակառուցումը, մետրոպոլիտենի արդիականացումը,
- Թբիլիսյան-Եղվարդ ճանապարհահատվածի կառուցումը»: