Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 17-ին գումարված նիստում Երևանի ավագանին քննարկեց ու հաստատեց 2024թ. զարգացման ծրագրի և բյուջեի հաշվետվությունները: 2024թ. Երևանի բյուջեի փաստացի եկամուտների մասով կատարողականը կազմել է 103.1 %, իսկ ծախսերի մասով՝ 94.5 %:
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ հասարակական տրանսպորտն անվճար կդառնա նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Սույն որոշումը ուժի մեջ կմտնի ապրիլի 10-ից:
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի ապրիլի 22-ին: