Երևան

«Բառերն «օտարերկրյա» չեն լինում, «օտարերկրյա» լինում են այցերը». Սուրեն Գրիգորյանը՝ Աբգարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բառերն «օտարերկրյա» չեն լինում, «օտարերկրյա» լինում են այցերը». Սուրեն Գրիգորյանը՝ Աբգարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը կոչ է արել զեկույցներում չօգտագործել «օտարերկրյա» բառեր. «Պաշտոնյան, որը զեկուցում է, պարտավոր է առաջին հերթին հարգել մայրենի լեզուն»,- ասել է նա։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն, արձագանքելով Աբգարյանի խոսքերին, նշել է. «Ձեր մեկնաբանությունը՝ լեզվի վերաբերյալ, շատ արհեստական էր, որովհետև բոլորս էլ կարող ենք տվյալ պահին ինչ-որ բառ չհիշել։ Բայց, եթե դուք հայոց լեզվի անաղարտության ջատագով եք, ապա հարկ է իմանալ, որ բառերը «օտարերկրյա» չեն լինում, այլ՝ «օտարալեզու», իսկ «օտարերկրյա» են լինում այցերը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական