Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ԱՄՆ այցի ավիատոմսերի ծախսերի փոխհատուցմանը։ «2017թ.-ից ներկայացված իմ հայտարարագրերը բացեք և կհասկանաք, թե ինչպես եմ փոխհատուցել ԱՄՆ թռիչքի ծախսերը»,- ասել է նա՝ մեկնաբանելով, թե ինչ միջոցներով են դրանք ծախսվել։
Ինչ վերաբերում է տոմսի գնին, քաղաքապետը նշել է. «Տոմսի բարձր գինը պայմանավորված է եղել ժամկետով, քանի որ թռիչքից 2 օր առաջ է գնումը կատարվել»։