Երևան

«Ամենադժվար բանը հայելու մեջ նայելն ու սեփական սխալները գիտակցելն է». Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանն իր ելույթում մեջբերում արեց պատմաբան Լեոյից, որում նա կոչ էր արել ամեն մեկին իրեն հարցնել՝ «Աբդուլ Համիդը բախտավոր աստղի տակ էր ծնվել, թե ոչ»։

«Ես արցունքով եմ լացել այս տողերը կարդալիս, և հիմա ինձ համար հուզական են այս տողերը»,- ասաց նա՝ նշելով, որ ամենադժվար բանը հայելու մեջ նայելն ու սեփական սխալները գիտակցելն է։

Նա նշեց, որ փոխանակ իրար թև ու թիկունք լինենք, փոխանակ իրար սիրենք, սխալներն իրար ականջին ասենք, բարձրացնում ենք մեր մարմինն ու հոգին. «Կոմպլեքսը գիտե՞ք որն է, որ հայելու մեջ չենք կարող մենք մեզ նայել»։ Ըստ նրա, երբ մարդը հայելու մեջ նայելով կարող է ընդունել իր սխալները, դա ամենամեծ ուժն է։