Երևան

«60 ընտանիքի բնակարանի հարց ենք լուծել». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Վերջին երկու տարվա ընթացքում Արցախի 10/3 հասցեում գտնվող շենքերի 60 ընտանիքի բնակարանի հարց ենք լուծել»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ ընդդիմությունը հաճախ թացը չորի հետ խառնելու տրամաբանությամբ են շարժվում։ 

«Ամեն ծախսի փոփոխություն համադրելի տրամաբանությամբ պետք է առաջարկել»,- ասել է նա։ 

«Ես հասկանում եմ, որ կամերայի առաջ մեկ-մեկ գեղեցիկ է հնչում՝ այ, վարչական ծախսը այսքան, էս մեկը, էն մյուսը։ Բայց ժողովուրդ ջան, էս ծավալի ծրագիր է իրականացվել։ Խոսում ենք, շատ համեստ ներկայացնում ենք, դուք էլ ասում եք՝ եկեք պարգևատրում չտանք էս մարդկանց։ Ամբողջ տարին չարքաշ աշխատել են, ինչո՞ւ չտանք։ Կատարողականները բոլոր ստացել են, ինչ խնդիր դրվել է այդ մարդկանց առաջ, կատարել են, այս մարդիկ աշխատել են»,- ասել է նա։ 

Քաղաքապետը շեշտել է, որ իրենք իրենց տված խոստումների տերն են։