«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը հայտնել է, որ մետրոպոլիտենի Սուրմալու կայարանի կառուցման աշխատանքների տեխնիկական առաջադրանքը մշակվել և հաստատվել է, և առաջիկայում կհայտարարվի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթ։
«Զուգահեռաբար պատրաստվել է ներդրումային ծրագիր, որը ներկայացվում է կառավարության քննարկմանը՝ ծրագրի շինարարությունն իրականացնելու համար ֆինանսավորում ստանալու նպատակով»,- ասել է նա։