Հայ մշակութային գործիչների հոբելյաններին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ստեղծարար ծրագրերի իրականացման մրցույթ:
Մրցույթը նվիրված է հետևյալ մշակութային գործիչների հոբելյաններին՝
Գրականություն. Աղասի Այվազյան, Ինտրա (Տիրան Չրաքյան), Հրանտ Մաթևոսյան
Երաժշտություն. Հայրիկ Մուրադյան, Օֆելյա Համբարձումյան
Ֆիլմարվեստ. Հենրիկ Մալյան
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ, մշակութային հիմնադրամներ, ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ-ներ։
Ծրագիրը/միջոցառումը պետք է իրականացվի Երևան քաղաքում և սկսվի մինչև 2025թ. դեկտեմբերի 1-ը։
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2025թ. մարտի 31-ը ներառյալ։
Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 30 միլիոն ՀՀ դրամ։