Երևան

Խորեն Պալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի

Եզ. Կողբացու փողոցի հ.42/3 հասցեում կփակցվի հայ հոգևոր երգիչ, մանկավարժ, բանասեր Խորեն Պալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։

Հիշեցնենք, որ Խորեն Պալյանը հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի ամուսինն էր։ 

Նա ՍԲ Էջմիածնի հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո 1955 թվականի դեկտեմբերին Մայր տաճարում ձեռնադրվել է սարկավագ և 1961 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1962 թվականին Օշականում պաշտպանել է վարդապետական ավարտաճառ և ստացել վարդապետական չորս աստիճաններ։ Սուրբ Էջմիածնում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ։

Սակայն 1965 թվականին թողել է հոգևոր ասպարեզը և ամուսնացել Լուսինե Զաքարյանի հետ։ Պալյանը տարիներ շարունակ դասավանդել է ԵՊՀ-ում և Էջմիածնի հոգևոր ճեմարանում։