Երևանի Նաիրի Զարյանի անվան փողոցը կանվանակոչվի Կոստան Զարյանի անունով. որոշման նախագիծն ընդգրկված է ավագանու՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում։
«Այսօր պատմագիտության մեջ գերակշռում է այն տեսակետը, որ Նաիրի Զարյանը, եթե ոչ անմիջական կազմակերպիչ, ապա հաստատ գաղափարական գործիք է եղել Բակունցի և այլ գրողների նկատմամբ ստալինյան ռեպրեսիաների իրականացման գործում։ Նրա անունը կմնա երկակի նշանակությամբ․ մի կողմից՝ որպես սովետական գրող, մյուս կողմից՝ որպես անձ, որի հրապարակային մեղադրանքներն ուղիղ նպաստել են իր ժամանակակիցների ողբերգական ճակատագրերին»,- նշված է որոշման նախագծի հիմնավորումներում։
Միաժամանակ, արժևորվել է բանաստեղծ, արձակագիր Կոստան Զարյանի դերը հայ մշակութային կյանքում, նաև այն, որ նա երկար տարիներ հայագիտություն է դասավանդել ԱՄՆ-ում, արվեստի պատմություն՝ Բեյրութում։