Երևան

Փաթեթային տոմսերի 29%-ը արտոնություններով են

Հունվար-փետրվար ամիսների և մարտի առաջին 10-օրյակի ժամանակահատվածում տոմսային համակարգի շահագործման ընթացքում վաճառված տոմսերի թիվը կազմել է 17 մլն 743 հազար 372: Այդ թիվը ներառում է բոլոր տեսակի տոմսերը՝ «մեկ ուղևորությունից» մինչև «365 օր» տարվա փաթեթը: Հասույթը կազմել է 2 մլրդ 538 մլն 946 հազար 350 դրամ։ 
Ըստ այդմ՝ 17 մլն 743 հազար 372 տոմսերից 213 հազար 21-ը կազմել են փաթեթային տոմսերը, որոնք բաշխվել են հետևյալ կերպ.

180 րոպե - 29981
1 օր - 1601
7 օր - 154
30 օր - 58291
90 օր - 7520
365 օր - 9839
10 ուղևորություն - 105635

Ամենապահանջված տոմսը 10 ուղևորության համար է՝ 105 հազար 636, հաջորդիվ 30-օրյա տոմսն է՝ 58 հազար 291, այնուհետև՝ 180 րոպեանոցը՝ 29 հազար 981: 
Փաթեթային տոմսերի 29%-ը կամ 61 հազար 609-ը արտոնություններով տոմսերն են, որից 7 %-ը կամ 15,602 հատը բաժին է ընկել զեղչով տոմսերին, իսկ 22%-ը կամ  46,007 հատը՝ անվճար տոմսերը:
Արտոնություններով տոմսերից 29,854 հատը «1 ամիս անվճար երկարաձգում» հայտարարված ակցիայով տոմսերն են, մյուսների առումով բաշխվածքը հետևյալն է.

Նպաստառուներ - 165
Կենսաթոշակառուներ - 10948
Դպրոցականներ - 1430
Ուսանողներ - 3059
Զոհվածի ընտանիք - 3129
Պետական խնամք - 68
Բազմազավակ ծնող - 2649
Ծնողազուրկ սան - 1619
Հաշմանդամներ - 8607
Հերոսներ - 81

Վավերացվել է 19,616,028 հատ տոմս, որից 4%-ը կամ 754,082 հատը բաժին է ընկել տրոլեյբուսներին, 20%-ը կամ 3,928,570 հատը՝ մետրոպոլիտենին, և 76%-ը կամ 14,933,376 հատը՝ ավտոբուսներին:

Տոմսային կրիչների կիրառությունը բաշխվել է հետևյալ կերպ.  QR կոդ՝ 75% , բանկային քարտ՝ 16%, տրանսպորտային քարտ` 9%:

***
Հրազդանի կիճում լուծում կտրվի տասնամյակներ շարունակ հենապատից հոսող  ջրերի խնդրին, ինչի հետևանքով քանդվում էր երթևեկելի գոտու ասֆալտը: Աշխատանքներն ընթացքում են. խողովակների միջոցով թափվող ջրերը կտեղափոխվեն գետ, հենապատի երկայնքով մաքրվում է եղած հեղեղատարը, որից հետո էլ կիրականացվի ասֆալտապատումը:  

***
Հրազդանի կիրճում գտնվող բացօթյա մարզահրապարակի տարածքը, որը հայտնի է «Բիձու գյոլ» կամ «Չռիկ» անվամբ, բարեկարգվում է: Ավարտվել է լողավազանի վերականգնումն ու հանդերձարանի կառուցումը, մարզասարքերի հատվածում կտեղադրվեն ռետինե հատակներ, տարածքի երթևեկությունը կառավարելու համար կտեղադրվեն լուսացույցներ: 

***
2025թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի ծառայելու համար: Յոթ հասցեներում 17 թեքահարթակների կառուցումն արդեն ավարտված է: 

***
Մայրաքաղաքում ընթացքում են ճանապարհների փոսային նորոգման գործընթացը։ 2025թ. ընթացքում ընդհանուր առմամբ շուրջ 200 հազար քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգում կարվի: Գործընթացը կկազմակերպվի բոլոր վարչական շրջաններում: 

***
«Հաղթանակ» զբոսայգին կարդիականացվի: Արդեն իսկ մեկնարկել է գույքագրումը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հայեցակարգը մշակել նորարարական լուծումների համատեքստում: