Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն անդրադարձել է Հրազդանի կիրճում իրականացվող աշխատանքներին։ Նրա խոսքով, կար դարավոր խնդիր, երբ հենապատի ջրերը քանդում էին ասֆալտը. «Մենք հիմնանորոգում ենք անում, լուծում ենք տալիս, խողովակներով այդ ջուրը տեղափոխում ենք գետ»,- ասել է նա՝ հավելելով, որ մաքրում են նաև հեղեղատարը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան նա մանրամասնել է, թե ինչ է արվում «Բիձեքի գյոլ» կոչվող հատվածում։
«Ավարտվել է լողավազանի վերականգնումը, հանդերձարանի կառուցումը, ինչպես նաև՝ ներքևի հատվածի բարեկարգումը։ Իսկ վերևի հատվածում, որտեղ մարզվում են, վերանորոգվել են մարզասարքերը»,- ասել է Պետոսյանը՝ հավելելով, որ կտեղադրվեն լուսացույցներ։