Երևան

«Մտածում են՝ շաբաթ-կիրակի չենք աշխատում, բայց այդպես չէ». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Տնտեսվարողները որոշ դեպքերում մտածում են՝ շաբաթ-կիրակի չենք աշխատում, բայց այդպես չէ։ Նման բարեկարգման աշխատանքները պահանջում են համապատասխան թույլտվություններ»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հանգստյան օրերին առանց թույլտվության տոմետապատմանը։

Նա հիշեցրել է, որ թույլտվություններն իրականացվում են էլեկտրոնային պարզեցված տրամաբանությամբ. «Ինչո՞ւ է տրամաբանությունը եղել արագ և առանց թույլտվության անելու, որովհետև ենթադրվում է, որ նմանատիպ ձևով մենք թույլ չենք տալու, և Երևանի կենտրոնում բետոնի սալիկների փոխարեն ենթադրվում է քարե սալիկներ տեղադրվեն՝ ամեն փողոցում որոշված տրամաբանությամբ։ Հետևապես, բոլոր տնտեսվարողներին խնդրում ենք հետևել այս կարգին»,- ասել է քաղաքապետը՝ շեշտելով, որ նման դիմումներին արագ են արձագանքելու։