Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Հաղթանակ զբոսայգու արդիականացման ծրագիրը։
«Աշխատում ենք զբոսայգու այն ուրվագիծը մշակելու ուղղությամբ, որի շրջանակում պետք է իրականացվի տվյալ հայեցակարգը»,- ասել է նա՝ հավելելով, որ ուսումնասիրվում են այդ տարածքում առկա գույքերն ու դրանց կարգավիճակը։
«Գույքագրումն ավարտելուց հետո կունենանք ամբողջական տեղեկատվություն այն ուրվագծի վերաբերյալ, որի շրջանակում հնարավոր կլինի իրականացնել հայեցակարգը»,- նշել է նա։
Դրանից հետո համայնքը կարող է ձեռնամուխ լինել օրենքով վերապահված գործառույթների իրականացմանը։
Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ Հաղթանակ զբոսայգու կառուցման և վերականգնման ծրագիրն իրենց առաջնահերթությունների թվում է։
«Հաղթանակ զբոսայգին երկար տարիներ գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում, և մեզ անհրաժեշտ է ստանալ ամբողջական, նորարարական առաջարկներ, որոնք պետք է ընտրվեն մրցութային կարգով»,– ասել է նա։