Երևան

Մշակվել են Նորագյուղի վերակառուցման պայմանագրերի դրույթները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Նորագյուղ թաղամասի վերակառուցման աշխատանքներում գլխավոր հատակագծից շեղումները բացառելու նպատակով իրավական ընթացակարգի ապահովման համար կատարված գործողությունները։

Նրա խոսքով՝ լրամշակվել են համայնքի կողմից պոտենցիալ ձեռքբերողի հետ կնքվելիք պայմանագրի դրույթները և սահմանվել են նոր կարգավորումներ։

Արձագանքելով զեկույցին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Ավելի բարդ հատվածում օտարման գործընթացի համար որոշակի երաշխիքներ են ստեղծվում՝ ավելի բացազատված հատվածի վաճառքների հաշվին։ Կարծում եմ՝ սա լավ տրամաբանություն է, և անհրաժեշտ է այն ներկայացնել կառավարության գործընկերներին»։