Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է միասնական տոմսային համակարգի ներդրման շրջանակներում քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությանը վերահսկողական գործառույթ տրամադրելու շուրջ իրավական կարգավորումների ապահովմանը։
Նրա խոսքով, համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթը մշակվել է, քննարկվել նախարարական կոմիտեում, ապա՝ դրվել հանրային քննարկման։ «Երկշաբաթյա ժամկետը կլրանա հաջորդ երկուշաբթի, և ամփոփվելուց հետո կներկայացվի ԱԺ»,- ասել է նա։