Երևանում մեծ ուշադրություն ենք դարձնում էներգաարդյունավետությանը և կրթական միջավայրի զարգացմանը։ Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանը դրա լավագույն օրինակներից է․ այն թույլ կտա համալսարանին խնայել էներգիայի ծախսերը, իսկ ուսանողներին կտա հնարավորություն իրական տեխնոլոգիաների վրա ձեռք բերել գործնական գիտելիքներ։
Համալսարանում նաև հիմնանորոգվել է բակային տարածքը, ստեղծվել է նոր, կանաչ այգի, բացվել են ժամանակակից լաբորատորիաներ։ Շուտով կշահագործվի նոր, արդի սպորտային համալիրը»,- գրել է քաղաքապետը: