Երևան

Սուրբ Աստվածամայր բկ-ում վերանորոգման աշխատանքները շարունակվում են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը Երևան քաղաքի ավագանու անդամների հետ շրջայց է կատարել Գետառի վրա կառուցված մաքրման կայանում՝  ծանոթանալով նաև Հրազդան գետի վրա տեղադրված աղբաորսիչ սարքերի միջոցով կատարվող աշխատանքներին. հայտնում են քաղաքապետարանից։

Հաջորդ աշխատանքային կանգառը Երևանի սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում էր,  որտեղ շարունակվում են  միջազգային չափանիշներին համապատասխան վերանորոգման աշխատանքները: